Անժելա ջան, ամեն օր Աստծո անունն ես տալիս, ասում ես՝ համարյա մարգարե ես դարձել, ինչո՞ւ էիր սգի օրերին նման կրqոտ լուսանկարներ հրապարակում (տեսանյութ)

  • Aug 19, 2022

Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանը գրեթե բոլոր հարզացրույցներում խոսում է Աստծո և, առհասարակ, հավատքի մասին։ Թվում էր, որ այս օրերին, երբ հայ ազգը նոր ողբերգություն էր ապրում, Անժելան մխիթարական խոսքեր կգտնի իր լսարանի համար,  հատկապես, որ ըստ նրա՝ իր առաքելությունն այլոց օգնելն է, սակայն դերասանուհին լուռ էր այդ առումով։

Նա միայն իր կրքոտ լուսանկարներն էր հրապարակում՝ տպավորություն ստեղծելով, որ օվկիանոսից այն կողմ անգամ չի էլ լսել, որ հայրենիքում նման ողբերգություն է կատարվել։

Հիշեցնենք, որ վերջերս Անժելա Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր:

Նա խոսել էր այն մասին, որ ԱՄՆ-ում հաճախում է եկեղեցի, որն առաքելական չէ:  «Աշխարհի եկեղեցիների շարքում հայ առաքելական եկեղեցին փոքր տեղ է զբաղեցնում` իր արած գործով եւ հետեւորդների քանակով»,-նշել էր Անժելան:

Դերասանուհու խոսքով՝ գտել է իր ցանկացած եկեղեցին. «Այն եկեղեցին, ուր այցելում եմ, իմ երկար տարիների աղոթքների պատասխանն է: Այնտեղ ես ծնվում, աճում ու զարգանում եմ, ինձ սպառում եմ որպես քրիստոնյա»:

Անժելան խոստովանել է նաեւ, որ մարգարեւ դառնալու ճանապարհին է, ինչը միայն վերջերս է բացահայտել: Մհեր Բաղդասարյանն էլ, լսելով նրա մտքերը, հետեւյալ համարձակ հարցն էր ուղղել նրան. «Ո՞ր էր քո Աստվածը, երբ դու հայնտվեցիր սեքս սկանդալում, ո՞ւր էր քո Աստվածը, երբ պ**ռնո նկարներդ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում»:

Դերասանուհին առանց բարկանալու պատասխանել էր, որ երկար ժամանակ մտածում էր, թե ինչու էր Աստված թույլ տվել այդ ամենը, չէ՞ որ շատ մարդիկ են կարողանում անել դա եւ «մարսել» այդ ամենը:

«Երկար էի տանջվում, միայն հիմա եմ ստացել դրա պատասխանը: Պետք է ստանաս որոշակի օծություն, որպեսզի կարողանաս անել որոշակի բաներ: Ես վերջերս սկսել եմ մարդկան դեւերից ազատել եւ աղոթել նրանց համար, որպեսզի բժշկվեն, իսկ ամենաշատն Աստված ինձ օգտագործում է խոցված մարդկանց համար»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում