Հայաստանում սուգ էր, սակայն Լիա Զախարյանի համար կարևորն իր սուրճն ու կրուասանը, մեկ էլ երջանիկ ժպիտը ցուցադրելն էր (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 19, 2022

Օգոստոսի էր 17-ին և 18-ին Հայաստանում սգո օրեր էին։ Շատ հանրային դեմքեր նախընտրում էին պարզապես լռել այդ օրերին, սակայն ոչ դերասանուհի Լիա Զախարյանը։

Նա մեկնել էր Իսպանիա, ըստ նրա՝ «ամենապատեհ» պահն էր սեփական սուրճն ու կրուասանը ցուցադրելու, մյուս լուսանկարում էլ երջանիկ ժպտում էր։

Տպավորություն էր, որ զոհերի մասին կամ չէր լսել, կամ էլ մտածել էր, որ ամեն տարի Իսպանիայում չի լինում, կարևորը ամառային արձակուրդի սթորիները «ճիշտ» պահին լինեն։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում