Երգչուհի Օլգա Այվազյանը հրապարակել է իր երեխաների նոր լուսանկարը: Ինչպես միշտ, երգչուհին այնպես է լուսանկարել երեխաներին, որ հատուկ շեշտադրի իր շքեղ ապրելակերպը:
Հավելենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Օլգա Այվազյանը ամուսնությունից հետո դադարել է որպես երգչուհի ներկայանալ: Նա ներկայումս խնամում է իր երկու փոքրիկներին: Դուստրը լույս աշխարհ է եկել 2021 թվականի ապրիլի 10-ին: Օլգայի որդին՝ Ռոմանը, ծնվել է 2018 թվականին: Երգչուհին այս շրջանում նաև հարցազրույցներով հանդես չի գալիս:
Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար: Նա կորցրել էր իր ծնողներին: Նախ մայրիկին, ապա նաեւ հայրիկին:Օլգան ժամանակ առ ժամանակ հուզիչ հրապարակումներ է անում՝ խոսելով իր դատարկության մասին:
Օլգայի մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով: Երկար ժամանակ պայքարում էին նրա առողջության համար, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Հավելենք նաև, որ թեպետ Օլգան չի երգում՝ բավական ակտիվ է համացանցում: Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է: