Դեռ «Սուրմալու»-ի դիակները չգտած՝ Արտաշ Ասատրյանի դուստրը տժժում ու շաբաշ է բաժանում (տեսանյութ)

  • Aug 20, 2022

Օգոստոսի էր 17-ին և 18-ին Հայաստանում սգո օրեր էին։ Շատ հանրային դեմքեր այս օրերին ավելի լուռ ու զուսպ լինելու կոչեր էին անում, սակայն կան հայտնիներ,  ովքեր ոչ մի կերպ չկարողացան զերծ մնալ ուրախ երեկույթներ նշելուց:

Երեկ Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարսանիքի քավորը Արտաշ Ասատրյանն էր: Համացանցում է հայտնվել երգչի դստեր ինքնամոռաց ու երջանիկ պարը.այս հոլովակը տեսնելիս՝ մի միտք է առաջանում, որ, հավանաբար,  Հայաստանում` հենց Երևանում, երկու տարբեր իրականություններ են` սուգ ու շոկային ողբերգություն և «քեֆչի» մարդիկ,  ովքեր չեն ուզում նկատել, թե շրջապատում ինչ է կատարվում:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի կա 16 զոհ։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում