«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով ընդհատված ճակատագրերի, Կարեն Ասլանյանի՝ ողբերգության ֆոնին սեփական PR-ն անելու, Անահիտ Սիմոնյանի՝ զոհերին անտեսելով՝ իրեն պատկանող ռեստորանի բացմանը մի լավ քեֆ անելու, Գևորգ Գրիգորյանի՝ փոքրիկ Մարատի մասին բացառիկ մանրամասներ հայտնելու մասին․ ծանր շաբաթվա ամփոփումը 

  • Aug 20, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։

Թերևս, այն ամենաողբերգականներից մեկն էր հայերի համար։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  կա 16 զոհ։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի։

Համացանցում բուռն էր ընդունվել հատկապես հղի կնոջ և նրա մանկահասակ երեխայի մահվան լուրը։ Հղի կնոջ հետ էր նաև նրա քույրը՝ Մարիամը։ Վերջինս նույնպես զոհվել է։ Նշենք, որ Մարիամը  սիրելի ուներ, ում հետ 4 տարի հանդիպում էր։ Շուտով պետք է նշանադրվեին։ Մարիամի սիրելին նրա մասին հուզիչ գրառում էր արել։

Այս ծանր օրերին համացանցը ողողված էր զոհերի մասնակցությամբ հուզիչ տեսանյութերով։

Համացանցում հայտնվել էր տեսանյութ «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհված աշխատակիցների մասնակցությամբ։ Նրանցից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Նա 22-ամյա Վաչագան Եղոյանն էր։ «Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։  Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- News.am-ի հետ զրույցում ասել էր Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով կայքը չէր հրապարակել։

Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում՝ Շենգավիթ համայնքում։

Ավելի ուշ սիրված հաղորդավար Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Վաչագան  Եղոյանն իր եղբոր թոռն է:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն առանց խմբագրման.

««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…»:

Ողբերգության ընթացքում աչքի ընկան նաև հանրային դեմքերը։ Օրինակ՝  դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը փոքրիկ տոպրակով գնացել էր պայթյունի վայր, սակայն չէր մոռացել սթորի հրապարակել՝ ներկայացնելով, որ ինքը դատարկ ձեռքերով չի գնում։

Դժվարանում ենք ասել՝ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Կարեն Ասլանյանի վարքագի՞ծը, թե՞ Անահիտ Սիմոնյանի՝ ողբերգության ֆոնին իր ռեստորանի մեծ բացում կազմակերպելը։

Օգոստոսի 15-ին Անահիտը մեծ շուքով անցկացրել էր իր նոր ռեստորանի բացումը՝ պարելով և թքած ունենալով հայ ազգի ողբերգության վրա։ Լավ, Անահիտ ջան, հնավո՞ր չէր մի փոքր հետաձգել այս մեծ միջոցառումը, միգո՞ւցե պարերը տեղին չէին։

Արդար լինելու համար՝ պետք է փաստենք, որ Անահիտ Սիմոնյանը միակ չէր, որ այդ օրերին ոչ զուսպ էր իրեն պահել։

Ի դեպ, մինչ մյուսները իրենց ժամանցն էին վայելում, դերասան Գևորգ Գրիգորյանը պայթյունից հետո մասնակցում էր կամավորական աշխատանքներին, ինչի վերաբերյալ որևէ հրապարակմամբ հանդես չէր եկել։ Գեւորգը միայն խնդրել էր ապատեղեկատվություն չտարածել, որի համաձայն՝ մանկահասակ երեխային փլատակների տակից հանել է ինքը։  «Մարատին Տիգրան անունով կամավորն է առաջինը նկատել, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք»,-գրել էր Գևորգը։

Հավելենք, որ դերասանը, որպես կամավոր,  նաև մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ։

 

 

Մեկնաբանություն

Որոնում