Քեզ շատ եմ սիրում․․․ Չեք կարող պատկերացնել՝ ում է սեր խոստովանում Գաբի Գալոյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 20, 2022

Երգչուհի Գաբի Գալոյանը եղբոր հետ լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր, եղբայր։ Սիրում եմ քեզ շատ։ Հավելենք, որ Գաբին ընտանիքի միակ երեխան է, թերևս, լուսանկարում պատկերված տղամարդը նրա զարմիկն է։

Հիշեցնենք, որ երգչուհին վերջին շրջանում բավական պասին է: Նա խոստովանում է, որ պատերազմից, ինչպես նաև վերջին ընտանեկան կորստից հետո չի կարողանում ստեղծագործել: Նշենք, որ ամիսներ առաջ Գաբին կորցրել էր սիրելի մորեղբորը՝ Վանո Սիրադեղյանին:

Պասիվության մասին  նա մեկ անգամ նշել էր հետևյալը․ «Ես վեց տարեկանից բեմի վրա եմ ու երբեք էսպիսի էտապ չի եղել, որ չկարողանամ երգել. պատերազմը ջախջախեց մեզ բառիս բուն իմաստով…Հուսամ ինձ կօգնեք,  ստիմուլ և ուժ կտաք նորից բեմ վերադառնալու, նաև կհուշեք,  թե որ ժանրում եք ինձ ուզում տեսնել՝ ժողովրդակա՞, թե՞ կրկին փոփ»:

Ի դեպ, գրեթե բոլոր հարցազրույցներում երգչուհին խոսոմ է նաև հայրիկի կորստի մասին։ Ըստ նրա՝ կորստի ցավը տարիների ընթացքում չի պակասել, իսկ վերքն էլ՝ այդպես էլ չի սպիացել։ Գաբին հաճախ է հայրիկի վերաբերյալ հուզիչ գրառումներ անում։

Երգչուհին վերջին շրջանում նաև չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները՝ հանդես գալով  կտրուկ քննադատությամբ։ Մեկ անգամ նա հետևյալ գրառմամբ էր հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման։

«Ես այլևս երբեք չեմ հանդգնի սատարել որևէ քաղաքական գործչի կամ ուժի, բայց քանի որ մեր մասնակցությունը եղել ա էս աղետին իշխանության բերելու հարցում՝ հիմա իմ թիվ մեկ գերխնդիրն է նրանց հեռանալը, սրանք սատանիստներ են ու թող ոչ ոք չփորձի թփրտալմ, եկնաբանելիս կետ առ կետ, իրողություն առ իրողություն, փաստերով կապացուցեմ, իհարկե, տգետները չեն էլ ընկալի էդ ամենը .. Ինչևէ, իմ գիտակից ընկերներին խնդրում եմ, դուք ունեք ձեր ընտրության իրավունքը, ալտերնատիվ տարբերակներ էլ կան, միայն էս նեռին՝ իր խմբով, թույլ չտաք մնալ իշխանության էսքանը.. խաղաղություն և միասնականություն մեզ էս օրհասական պահին, չանջատվեք միմյանցից՝ անգամ քաղաքական այլակարծության դեպքում»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում