Դերասանուհի Աննա Հսրությունյանը լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից խորհրդավոր գրառմամբ է հանդես եկել․ «Սեր չկա․․․ Կան միայն սիրո ապացույցներ»,-գրել է դերասանուհին: Աննան չի մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս տողերի մեջբերումն իր էջում։
Հավելենք, որ օրեր առաջ էլ Աննան հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աննան շարունակում է Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ անել: Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:
Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի սիրավեպը:
Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: Հավելենք, որ արդեն ամիսներ է, ինչ նրանք բաժանվել են, մասնավոր զրույցներում դերասանուհին չի հերքում այդ տեղեկությունը։