Համացանցում հղի Սոնա Ռուբենյանի մասնակցությամբ բացառիկ կադրեր են հայտնվել. երգչուհու երեխան շուտով կծնվի (տեսանյութ)

  • Aug 22, 2022

Համացանցում հղի Սոնա Ռուբենյանի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ է հայտնվել: Դատելով տեսանյութից՝ երգչուհու բալիկը շուտով լույս աշխարհ է գալու:

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չի մեկնաբանում: Նա շարունակում է ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։

Վերջերս  երգչուհին մասնակցել էր Էրիկի հարսանիքին, որի ժամանակ նաև կատարմամբ էր հանդես եկել։ Սոնային ներկայացնելիս նշել էին, որ նա ապագա մայրիկ է։ Թերևս, սա առաջին դեպքն էր, երբ նա մասսայականորեն թույլ էր տվել խոսել իր հղիության մասին։

Հավելենք, որ Սոնա Ռուբենյանն ու նրա ընտրյալը՝ Էմիլը, ամուսնացել են նոյեմբերի 27-ին: Զույգի շքեղ հարսանիքը տևական ժամանակ քննարկվում է հասարակության շրջանում: Երգչուհուն քննադատել էին հարսանեկան զգեստի պատճառով։

Հարսանեկան խնջույքին Սոնան նաև երգել էր Գարիկ Պապոյանի հետ՝ ուրախացնելով հյուրերին: Երեկոյին ներկա էին հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Երգչուհին նաև զարմացրել էր հյուրերին՝ իր օրիգինալ հարսի պարով:

 

Մեկնաբանություն

Որոնում