Անգրագետ, չէր կարողանում կարդալ, մինչև «Արմենիա TV-»-ի այս եթերը էս դեբիլին գիտեին միայն TikTok-ից․ Մհեր Բաղդասարյանը կոշտ քննադատել է Վիլենային․ սկանդալային տեսանյութ

  • Aug 22, 2022

Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման  շրջանակներում անդրադարձել են «Զանգիր ասեմ» հաղորդմանը, որի հյուրն էր բլոգեր Վիլենան։

Մհերը բավական կտրուկ քննադատությամբ է հանդես եկել՝ նշելով, որ մեղադրում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որ հրավիրել են Վիլենային։ Ըստ նրա՝  հաղորդումը պարզապես անգրագիտության մասին էր։ Մհերի խոսքով՝ ինքը չի մեղադրում Գրիգին, ով վարում է այս հաղորդումը, սակայն չի կարող չմեղադրել հաղորդման պրոդյուսերներին, ովքեր դեբիլությունը հանրայնացնում են։

«Զարմանալի է, որ տիկտոկերշայի ապուշությունները տեղի են ունենում ամենադիտվող հեռուստաալիքի prime time-ում։  Մեղադրում եմ, որ ամենադիտվող շոուներից մեկը 30 րոպե անգրագիտության մասին էր, 30 րոպե այդ աղջիկը չէր կարողանում կարդալ հարց, հայերեն չէր կարողանում կարդալ։

Ի՞նչ է եղել ձեր կյանքում, որ թույլ եք տալիս նման անգրագետը գա եթեր, նպաստում եք այդ մարդու ճանաչմանը, միայն TikTok-ից գիտեին էդ դեբիլին, հիմա գիտեն նաև հեռուստատեսությամբ, էն դեբիլներն էլ, ովքեր չէին հետևում էդ դեբիլին, հիմա ձեր եթերից հետո կգնան դեբիլական ու կհետևեն էդ դեբիլին»,-նշել է զայրացած Մհերը:

Ավելի վաղ Starnews-ն անդրադարձել էր տիկտոկեր Վիլենայի մասնակցությամբ «Զանգիր ասեմ» հաղորդմանը։ Պարզվել էր՝ Վիլենան հայերենի տարրական կետադրություն չգիտի, դեռ մի բան էլ հպարտությամբ ասում է դրա մասին: Հիմա կմտածեք՝ ժամանակակից աղջիկ է, միգո՞ւցե լեզուներ գիտի, բայց ոչ: Նա նույնիսկ հետեւյալ պարզ նախադասությունը չկարողացավ թարգմանել. «Гарри Поттер и Дары Смерти. Часть 2»:

Այս նախադասության մեջ նրան հասկանալի էր միայն Հարրի Փոթերը: Վիլենան նաեւ չէր կարողանում պատասխանել տրամաբանական հարցերին, չէր կարողանում տարբերել վրացիներին, չէր էլ լսել  «Միմինո» հայտնի ֆիլմի մասին, ավելին՝ խոստովանել է, որ ինքը միայն «дурак» խաղալ գիտի:

Վիլենան դեռ մի բան էլ հպարտությամբ նշում էր, որ բոլորը հին են, ինքը՝ նոր ու ժամանակակից, սակայն տպավորություն է, որ Վիլենայի նոր ժամանակներում պարզապես չեն հաճախում դպրոց: Ի դեպ, տիկտոկերն անգամ չէր կարողանում  վարժ կարդալ:

Ամփոփման փոխարեն, նշենք, որ Գրիգը Վիլենային հաղորդման շրջանակներում ասաց հետեւյալը. «Ասում ես նոր ես, սակայն ոչ հին բաները գիտես, ոչ՝ նոր»:

Հիշեցնենք, որ մի շրջան Վիլենան իր հետեւորդներից գումար էր վերցնում, որպեսզի թույլ տա հետեւեն իրեն: Կարծում ենք, որ պետք է մի բան էլ Վիլենային գումար տալ, որպեսզի նա ջնջի իր էջերը, որպեսզի որեւէ երեխա չտեսնի սա ու մտածի՝ ցանկանում է Վիլենայի պես լինել:

Հիշեցնենք, որ Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Հավելենք, որ սեփական մայրիկին իր հեռախոսում Վիլենան գրանցել է «կյանքիս տորմուզ» ձեւով:

 

Մեկնաբանություն

Որոնում