Իմ սեր, սիրում եմ անսահման․ տեսեք՝ որքան ռոմանտիկ ձևով է շնորհավորել միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինն իր ամուսնուն (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 22, 2022

«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին, օրերս ջերմորեն շնորհավորել էր ամուսնուն ծննդյան առիթով։ Նա ինստագրամյան սթորի էր հրապարակել՝ դրան կից գրելով հետևյալը․ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։

Նա նաև լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել։

«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս։ 35 տարի առաջ ես ընտրություն եմ արել, սակայն եթե նորից ընտրություն անելու հնարավորություն լիներ, ես կընտրեի միայն քեզ։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Սիրում եմ անսահման»։

Նշենք, որ այս շրջանում Էթերին Հայաստանում է։ Նա իր ընտանիքի անդամների հետ մասնակցել էր գործարար Սամվել Ալեքսանյանի ծննդյան արարողությանը: Նորություն չենք ասի, որ Կարապետյանների և Ալեքսանյանների ընտանիքները շատ մտերիմ են, ավելին՝ Կարապետյաններն Ալեքսանյանների երեխաների կնքահայրը և կնքամայրն են։

Նշենք, որ Էթերին բավական ակտիվ է համացանցում։  Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն է:

Հավելենք, որ Էթերին համացանցային իր այս ակտիվությամբ հստակորեն տարբերվում է շատ գործարարների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 63.000 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:

Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն:

Մեկնաբանություն

Որոնում