Առաջին անգամն է․․․ Տեսեք՝ ինչպես է Սիրուշոն դստեր ծնվելուց հետո պարում (տեսանյութ)

  • Aug 22, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սիրուշոն որդիների և դստեր հետ վերադարձել է Հայաստան։ Նա օդանավակայանից լուսանկարներ էր հրապարակել:

Ուշագրավն այն է, որ  Սիրուշոն նաեւ դստեր հետ այնպիսի լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է փոքրիկի դեմքը:«Արի գնանք տուն, փոքրիկս», – գրել է Սիրուշոն: Ի դեպ, երգչուհին մինչ օրս ցույց չի տալիս որդիներին ամբողջությամբ:

Նշենք, որ նախքան ԱՄՆ-ից վերադառնալը Սիրուշոն նաև փորձից տեսանյութ էր հրապարակել։ Դրան կից նա գրել էր, որ առաջին պարային փորձն է դստեր ծնվելուց հետո։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Հավելենք, որ վերջերս Սիրուշոն դստեր մասնակցությամբ առաջին տեսանյութն էր հրապարակել: Դրան կից գրել էր. «06․24․2022 Զաբել»։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»,-գրել էր երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում