Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով է խոսել իր սկեսուրի մասին։ Նա օրերս ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցում պատմել է, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։
Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։
Հավելենք, որ Մարիամը հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխան կազմակերպում։ Դերասանուհին դրա շրջանակներում խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:
Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի: Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:
Մարիամը հայտնել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: Չնայած դրան՝ դերասանուհին վստահեցնում է, որ ինքը և սկեսուրը շատ լավ հարաբերություններ ունեն։