«Մանկական Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը տարեսկզբին ամուսնացավ։ Չնայած երգիչն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, բայց երբեմն կնոջ հետ լուսանկարներ է հրապարակում։
Նրա հրապարակած նոր լուսանկարից ենթադրվում է, որ երգչի կինը հղի է։ Նշենք, որ զույգը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել։
Հավելենք, որ Վլադիմիրը և նրա կինը՝ Աննա Հարությունյանը, ավանդական հարսանիք էին ունեցել, որը տեղի էր ունեցել Արցախում։
Հիշեցնենք, որ Վլադիմիրի կինն ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի քրոջ աղջիկն է: Վերջինս ներկայացել էր նրանց հարսանիքին:
Հավելենք նաև, որ Վլադիմիրը հարսանիքի ժամանակ Աննային երգ էր նվիրել:
Հարսանիքից հետո զույգն իր մեղրամիսն էր անցկացրել Դուբայում։