Հրաչ Մուրադյանն դստեր 1-ամյակի առիթով առաջին անգամ ցույց է տվել փոքրիկին ամբողջությամբ. տեսեք՝ ում է նման փոքրիկը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 23, 2022

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը երկար ժամանակ ցույց չէր տալիս դստերն ամբողջությամբ: Փոքրիկի ծննդյան առիթով նա ընտանեկան ֆոտոշարքից բացառիկ լուսանկարներ է հրապարակել՝ առաջին անգամ ներկայացնելով Միային ամբողջությամբ:

Լուսանկարներին կից նա հուզիչ գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ առանց խմբագրման:

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…

Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…

Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»:

Հավելենք, որ ներկայումս Հրաչը կնոջ եւ դստեր հետ Երեւանում է: Նրանք այսօր՝ օգոստոսի 23-ին, նշելու են դստեր 1-ամյակը եւ մկրտությունը:

Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե նրանց ամուսնությունը կեղծ է: Նախկինում Հրաչը «թաքցնում» էր դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը:

Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա: Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝  նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։

Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

 

Մեկնաբանություն

Որոնում