Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանն իրենց հանգիստն են վայելում Մալդիվներում։ Աննան հումորային տեսանյութ է հրապարակել, որում իրենք խաղ են խաղում, ինչի հետևանքով ստիպված էին միմյանց բարձերով հարվածել։
Посмотреть эту публикацию в Instagram
Հումորային տեսանյութից բացի, Աննան իրենց շքեղ հանգստից այլ մանրամասներ էլ է ներկայացրել։
Հավելենք, որ զույգն առաջին անգամը չէ, որ իր հանգիստն է վայելում Մալդիվներում։
Առհասարակ, Աննա Դովլաթյանը բավական ակտիվ է ինստագրամում, հաճախ է լուսանկարներ հրապարակում ՝ ցուցադրելով իր գեղեցիկ և ոճային կերպարներն ու յուրահատուկ ճաշակը:Այսօր արդեն Աննային կարելի է դասել հայկական շոու բիզնեսի ամենաոճային և նորաձև կանանց շարքին:
Հավելենք, որ Աննա Դովլաթյանն իր կարիերան սկսել է դեռ տարիներ առաջ: Այն ժամանակ արդեն երգչուհին աչքի էր ընկնում իր ուրույն ու գեղեցիկ ոճով:
Դեռ տարիներ առաջ Աննան հասարակությանն առավել հայտնի դարձավ նաև որպես դերասանուհի: Նա նկարահանվում էր «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհիներից մեկի։
Նշենք, որ Աննա և Դավիթ զույգն ամուսնացել է 2018 թվականին: Նրանք դուստր ունեն՝ Կարինան: Ներկայումս ամուսիններն ավելի շատ բիզնես գործունեություն են ծավալում։