Տեսեք՝ ուր է մեկնել Սևակ Ամրոյանի` հղիության մեջ կասկածվող կինը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 23, 2022

Երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում կասկածվում է հղի լինելու մեջ։ Նա խորհրդավոր լուսանկար էր հրապարակել՝ ակնարկելով իր կարգավիճակի մասին։

Նախքան դա էլ ցույց էր տվել, թե ինչ անակնկալ էր պատրաստել ամուսնու համար։ Քրիստինան չէր մեկնաբանել, թե տվյալ անակնկալն ինչի առիթով էր։

Չնայած դրան՝ նա և Սեւակն այս առիթով ոչինչ չեն մեկնաբանում։ Օրերս էլ Քրիստինան ցույց էր տվել, որ կրկին մեկնում է երկրից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա մեկնել էր մայրիկի մոտ։

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան ինստագրամյան սթորիներ հրապարակելով՝ ակնարկել էր, որ ամուսնու հետ բնակվում է Երեւանի սրտում՝ ամենաէլիտար համարվող շենքերից մեկում: Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահ ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:

Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

 

Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Նշենք, որ Սևակի կինն արմատներով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է։ Նա մասնագիտությամբ դիվանագետ է։ Մեկ անգամ խոսելով կնոջ մասին՝ Սևակը նշել է․

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքն էլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:

Մեկնաբանություն

Որոնում