Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը Look & Face հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:
Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը: Սոնային ներկայացվել էր նաև դերասան Վարուժ Մարգարյանի լուսանկարը։ Սոնան ճանաչել էր նրան և ասել էր հետևյալը․ «Ես գժվում եմ Վարուժի համար: Ինքն ինչ հագնում է, իրեն սազում է: Այո: Ես նրամ շատ եմ սիրում»:
Հաղորդավարի դիտարկմանը՝ Վարուժի՞, թե՞ նրա ոճի, Սոնան նշել էր Վարուժի։ Հավելենք, որ հաղորդման շրջանակներում Սոնան խոսել էր նաև իր անձնական կյանքի մասին։
Նա անկեղծացել էր՝ ասելով, որ այս փուլում չի կարողանում մտածել ամուսնության կամ երեխա ունենալու մասին, ըստ նրա՝ հենց ցանկանա կամուսնանա։
Սոնայի խոսքով՝ իր առջև կարծես պատ լինի, որը պետք է քանդի, իսկ այն հարաբերությունները, որոնք ինքն ունեցել է նախկինում, դրանց համար միայն շնորհակալ է։
Դերասանուհին նաև խոստովանել է, որ իր մայրն արդեն շատ է խոսում իր ամուսնության մասին։