Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից:
Պարուհին ինստագրամյան story բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել և հարցերից մեկին՝ զբաղված է արդյոք իր սիրտը, պատասխանել է. «Ոչ, շաաատ ազատ է»։ Պատասխանից կարելի է ենթադրել, որ Սոֆին բաժանվել է սիրելիից։
Սոֆին նաև կտրուկ պատասխան է տվել իր այն հետևորդին, ով չափից շատ էր հետաքրքրվում իր անձնական կյանքով։
Սոֆին այլ մեկնաբանություն չի տվել իրենց բաժանման վերաբերյալ։
Ի դեպ, ավելի վաղ Սոֆին ներկայացրել էր, թե ինչպես էր անցել իր և սիրելիի հանգիստը՝ Դուբայում։ Պարուհին ինստագրամյան հարթակում հաճախ էր խոսում իր անձնական կյանքից։
Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոֆիի՝ ԱՄՆ-ում բնակվող արդեն նախկին սիրելին նրանից մեծ է 17 տարի։ Ամիսներ առաջ Սոֆին մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ՝ ընկերոջը տեսակցելու։
Պարուհին հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաններ կազմակերպում: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ համացանցային օգտատերերից մեկը հարց էր ուղղել նրանց տարիքային տարբերության մասին։Նրան հարցրել են,թե որն է զույգի մեջ լավագույն տարիքային տարբերությունը։
Սոֆին նշել էր, որ բոլորի համար նորմալ է իր ու կողակցի տարիքային տարբերությունը։ «Մերը քիչ չի, բայց ադեկվատ, սիրուն, պարզ հարաբերություններում դա չես էլ նկատում։ Հավես է, որ միշտ բռի մեջ փոքրի պես պահում է։ Կարևորը սիրեք».,-գրել էր Սոֆին։
Թեպետ Սոֆին սիրում էր սիրելիի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակել, սակայն չէր սիրում խոսել, թե նա ով է և ինչով է զբաղվում: Պարուհին գաղտնի էր պահում նաև նրա անունը:
Ի դեպ, Սոֆիի շատ հրապարակումներ կարոտի մասին էին: Նա չէր թաքցնում, որ հեռավորությունը շատ ծանր էր տանում: