«Ամեն անգամ էսօր-վաղն են անում». հայ բլոգերը դժգոհ է «Globbing»-ի ծառայությունից (տեսանյութ)

  • Aug 24, 2022

Ներկայացնում ենք հայ բլոգերի տեսանյութը, որում վերջինս նշում է, որ շատ դժգոհ է «Globbing»-ի ծառայությունից։ Նա նշում է հետևյալը․

««Globbing»-ից շատ դժգոհ ենք, ընկերս գնում է կատարել, պատվերը հասել է Հայաստան օգոստոսի 10-ին, իսկ մենք մինչև հիմա չենք կարողանում այդ պատվերը ստանալ։ Երբ դիմում ենք «Globbing»-ին, էսօր-էգուց են անում։ Պատճառաբանում են, թե իրենք տեխնիկական խնդիրներ ունեն․ շատ ցածր մակարդակի սպասարկում ունեն։  Աշխատակիցներից ում հետ խոսում ենք, որևէ մեկը ոչնչից տեղյակ չէ։ Իմ ապրանքը տարել են մաքսային, իսկ «Globbing»-ը պետք է թղթաբանություն ապահովի, որ ներկայացնենք մաքսայինին, բայց դա էլ են էսօր-էգուց անում։ Թղթաբանությունն էլ չկա։ Մեկ էլ ամենակարևորը՝ մենք չգիտենք՝ այդ ապրանքը կա՞, ո՞ւր է։ Խաղալիք է  երեխայի համար, կարող է «Globbing»-ից մեկը վերցրել ու խաղում է: Տվեք մեր խաղալիքը մեզ, հասցնենք մեր էրեխուն, ձեզ համար մենք նորը կպատվիրենք, կզբաղվեք»։

Բլոգերը նաև կոչ է արել «Globbing»-ից տուժած քաղաքացիներին միանալ, որպեսզի մյուսները հասկանան, որ այս ընկերությունը լսարանի վստահությանն արժանի չէ։

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

ՄՊՀ-ից հայտնում են, որ վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։

Մեկնաբանություն

Որոնում