Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Հրաչ Մուրադյանի դստեր հետ լուսանկար է հրապարակել՝ դրան կից շնորհավորելով փոքրիկին ծննդյան առիթով։
Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք Նազենիի գրառումը։

Նշենք, որ Հրաչ Մուրադյանը դստեր 1-ամյակի առիթով կնոջ և դստեր հետ վերադարձել է Երևան․ նրանք մեծ խնջույք են կազմակերպել։ Զույգը, միաժամանակ, մկրտել է դստերը, ինչպես նաև ատամհատիկի ավանդական արարողությունն է անցկացրել։
Ի դեպ, դստեր ծննդյան առիթով Հրաչն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Հրաչը նաև հուզիչ գրառմամբ է հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև։
«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…
Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…
Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»: