Պարուհի Սոնա Եսայանը հղի է։ Նա տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ինքը և ամուսինը՝ Գրիգը, երեխայի սեռը պարզելու արարողություն են անցկացրել։ Այսօր աստղային զույգը հայտնելու է երեխայի սեռը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը: Ամիսներ առաջ նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով:
Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան, բավական ակտիվ են ինստագրամյան հարթակում: Հավելենք, որ Սոնան հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ընթացքում շատ են լինում հարցեր՝ կապված զույգի՝ երեխա ունենալու հետ: Սոնայի հղիության թեման մշտապես քննարկման առիթ է:
Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Սոնայի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ոլորտում Սոնան մրցակիցներ ունի: Ի պատասխան պարուհին գրել էր.
«Ես չունեմ: Իրենք ունեն»: Սոնան հպարտացել էր իր պարի դպրոցի աղջիկներով. «Գլուխ գովել չլինի, բայց միշտ են իմ աղջիկները դառնում տարբերվող ու մոտեցումները մեր մասնագիտության հանդեպ այնքան ճիշտ ա, որ ընթացքում բոլորը ուղղակի սկսում են շարժվել ճիշտ ու դառնում հրաշալի պարուհիներ»: