Չեք կարող պատկերացնել՝ ինչպես ավարտվեց Գրիգ Գևորգյանի և Սոնայի Եսայանի երեխայի սեռը պարզելու արարողությունը. բացառիկ տեսանյութ

  • Aug 24, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանը երեխայի սեռը պարզելու արարողություն են կազմակերպել:

Պարզվում է, որ Սոնան հղի չէ. նա պարզապես այս ձեւով ցանկանում էր նշել իր «Senorita Danza» տեսահոլովակի 1 միլիոն դիտում գրանցելը:

Հավելենք, որ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը: Ամիսներ առաջ նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով:

Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան, բավական ակտիվ են ինստագրամյան հարթակում: Հավելենք, որ Սոնան հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ընթացքում շատ են լինում հարցեր՝ կապված զույգի՝ երեխա ունենալու հետ: Սոնայի հղիության թեման մշտապես քննարկման առիթ է:

Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Սոնայի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ոլորտում Սոնան մրցակիցներ ունի: Ի պատասխան պարուհին գրել էր.

«Ես չունեմ: Իրենք ունեն»: Սոնան հպարտացել էր իր պարի դպրոցի աղջիկներով. «Գլուխ գովել չլինի, բայց միշտ են իմ աղջիկները դառնում տարբերվող ու մոտեցումները մեր մասնագիտության հանդեպ այնքան ճիշտ ա, որ ընթացքում բոլորը ուղղակի սկսում են շարժվել ճիշտ ու դառնում հրաշալի պարուհիներ»:

Մեկնաբանություն

Որոնում