Սոված մեռա, 1 ժամ սպասում եմ, որ «Տաշիր պիցցա»-ն առաքումս բերի, մեքենայով 1 րոպեի ճանապարհ է․ հայ բլոգերը դժգոհ է «Տաշիր պիցցա»-ից (տեսանյութ)

  • Aug 25, 2022

Ներկայացնում ենք հայ բլոգերի տեսանյութը, որում վերջինս նշում է, որ շատ դժգոհ է «Տաշիր պիցցա»-ից։ Նա նշում է հետևյալը․

«Ժողովուրդ, ուղիղ մի ժամ ա «Տաշիր պիցցա»-ից պիցցա ու աղցան եմ պատվիրել, էնտեղից դեպի մեր հասցեն ավտոյով ընդամենը 1 րոպեի ճանապարհ է, սոված մեռա»։

Այս տեսանյութին «Տաշիր պիցցա»-ն որևէ ձևով չի արձագանքել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Տաշիր պիցցա»-ն խնդիրների առաջ էր կանգնել։ Նոյեմբերի 4-ին Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն էր թունավորումների մասին ահազանգ ստացել։ Նոյեմբերի 4-ից 9-ն հոսպիտալացվել էր 179 հիվանդ, 35-ը 0-18 տարեկան: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ բոլոր հիվանդները օգտվել էին «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել էր։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա»-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Որոշ ժամանակ անց «Տաշիր պիցցա»-ն վերսկսել էր իր աշխատանքը։ Այս միջադեպից հետո նրանք սկսել էին համագործակցել տարբեր բլոգերների և հանրային դեմքերի հետ, որոնք  ամեն գնով փորձում էին իրենց հետևորդներին համոզել օգտվել հենց «Տաշիր պիցցա»-ից։

 

Մեկնաբանություն

Որոնում