Իրեն երբեք մերժել չէր լինում․․․ Սոֆի Մխեյանն առաջին անգամ իր և Հայկոյի մասին այնպիսի հուզիչ պատմություն է պատմել, որի մասին մինչ այդ լսարանը չգիտեր (տեսանյութ)

  • Aug 25, 2022

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարելու են Հայկոյի երգերը։

Սոֆի Մխեյանը կատարելու է «Ոչինչ չի մնա» երգը։ Նա տեսանյութ է հրապարակել և դրան կից տեղեկացրել է, որ տարիներ առաջ այդ երգը հենց ինքը պետք է կատարեր։ Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք Սոֆիի գրառումը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)

«2007 թ. ին Հայկոն տանը դաշնամուրի մոտ ցույց էր տալիս տարբեր մեղեդիներ, հնչեց այս մեղեդին: Միանգամից արձագանքեցի , ասացի, որ հենց սա շատ է դուրս գալիս, ասաց. «դու խնդիր չունես, ցավդ տանեմ, էս երգը քեզ…»:

Մի քանի օր անց Հայկոն զանգեց.
-Սոֆս, Քեշիշյանը ֆիլմ ա նկարում ու քիչ ժամանակ ա մնացել, #soundtrack -ն եմ գրում, շատ ա սազում էն մեղեդին, որ քեզ ցույց տվեցի , կարո՞ղ ա դա տամ ֆիլմին` քո համար նոր մի բան մտածեմ…:
Իրեն երբեք մերժել չէր լինում, առանց բարդացնելու ասացի` Հայկոսսսս, խնդիր չի…

Ֆիլմն իմ ամենասիրելիներից է, իսկ այս մեղեդին` իսկզբանե սրտումս…

Մի օր ոչ մեկս չենք լինի, ո´չ հեղինակները և ո´չ կատարողները, բայց կմնան մեղեդիներն ու կպատմեն ՄԱՐԴՈւ մասին, նրա հույզերի ու ապրումների, սիրո, երջանկության ու ցավի մասին, նրա ջերմության ու նվիրումի մասին…

Երկնային ծնունդդ շնորհավոր ԸՆԿԵՐ …»:

Հիշեցնենք, որ սիրված երգիչը մահացել է նախորդ տարի։ Սեպտեմբերի 29-ին կլրանա նրա մահվան առաջին տարելիցը։

 

 

Մեկնաբանություն

Որոնում