Իմ ամենասիրելին… Կապշեք, երբ տեսնեք՝ ինչ լուսանկար է հրապարակել Իննա Խոջամիրյանը (տեսանյութ)

  • Aug 25, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:  Այս անգամ նա շնորհավորել է իր մտերիմ ընկերուհուն ծննդյան առիթով: Իննան լուսանկար է հրապարակել:

Լուսանկարին կից Իննան գրել է հետեւյալը. «Իմ ամենասիրելին, ամենամտերիմը, ամենաընկերուհին ու ամենասանիկը»:

 

Հիշեցնենք նաև, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:

Գոշն էլ հանդիպում էր բլոգեր Մաշի հետ: Հավելենք, որ  Մաշը վերջերս  Look & Face   հաղորդման հյուրն էր: Հաղորդման շրջանակներում նրան հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:

Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու: Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:

Մեկնաբանություն

Որոնում