Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարելու են Հայկոյի երգերը։
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, իր և հայրիկի արխիվային տեսանյութերից մեկն է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ միակ հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»:
Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանը հաճախ է խոսում այն մասին, որ Հայկոն լավագույն հայրիկն էր։ Ըստ նրա՝ Արմանի հետ երբեմն խնդիրներ է ունենում, քանի որ հոր կարիքը երեխան շատ է զգում, առավել ևս՝Հայկոն և Արմանը շատ կապված էին։
Հիշեցնենք նաև, որ Հայկոյին ծննդյան առիթով շնորհավորել է նաև Անահիտ Սիմոնյանը։ Նա հրապարակել է Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:
Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի: Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չի լինելու: