Հայկոյի ծննդյանը նվիրված համերգին Էրիկը չի դիմացել և երգելիս արտասվել է (տեսանյութ)

  • Aug 25, 2022

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։

Էրիկը, ով Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն է,  նույնպես մասնակցել է համերգին։ Նա իր ելույթի ավարտին չի կարողացել զսպել իրեն և արտասվել է։

Հիշեցնենք նաև, որ այսօր Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, իր և հայրիկի արխիվային տեսանյութերից մեկն է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ միակ հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»:

Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանը հաճախ է խոսում այն մասին, որ Հայկոն լավագույն հայրիկն էր։ Ըստ նրա՝ Արմանի հետ երբեմն խնդիրներ է ունենում, քանի որ հոր կարիքը երեխան շատ է զգում, առավել ևս՝Հայկոն և Արմանը շատ կապված էին։

Հայկոյին ծննդյան առիթով շնորհավորել է նաև Անահիտ Սիմոնյանը։ Նա հրապարակել է Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի: Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չի լինելու:

Մեկնաբանություն

Որոնում