Հայկոն կարծես ներկա էր… Արմանի հուզիչ ելույթի, Էրիկի արցունքների մասին եւ ոչ միայն… Հայկոյին նվիրված համերգի ամենահուզիչ կադրերը (տեսանյութ)

  • Aug 25, 2022

Այսօր՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։

Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։

Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

 

Ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմանն իր և հայրիկի արխիվային տեսանյութերից մեկն էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ միակ հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»:

Հայկոյին ծննդյան առիթով շնորհավորել էր նաև Անահիտ Սիմոնյանը։

Նա հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Համերգի կարևոր, հուզիչ ու ամենաէմոցիոնալ կադրերն առաջարկում ենք դիտել մեկ հոլովակում:

Մեկնաբանություն

Որոնում