Հայկոյին նվիրված համերգի վերջում հայտնվել է նրա հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը

  • Aug 25, 2022

Այսօր՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

 Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

 

 

Մեկնաբանություն

Որոնում