Չկա աշխարհում նման ցավ․․․ Անահիտ Սիմոնյանի քույրը հուզվել է Հայկոյին նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)

  • Aug 26, 2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը որդու և քրոջ հետ նույնպես դահլիճում էր։  Նշենք, որ Անահիտի քույրը հրապարակումներով էր հանդես եկել, որոնցից մեկում Հայկոյի վերաբերյալ գրել էր հետևյալը․ «Ամենա»։

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Մարիամը նաև այդ տեսանյութն էր հրապարակել իր էջում՝ գրելով․ «Չկա աշխարհում նման ցավ»։

Հավելենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

 

Մեկնաբանություն

Որոնում