Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր ասել Հայկոն Նազենի Հովհաննիսյանին տարիներ առաջ․ հաղորդավարուհին հուզիչ տեսանյութ է հրապարակել

  • Aug 26, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է դրվագ իր արխիվային հաղորդումներից մեկից, որի հյուրը Հայկոն էր։ Դրվագին կից Նազենին գրել է հետևյալը,

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

««Ես ուզում եմ, որ մարդիկ իմ համերգից հետո դուրս գան լավ տրամադրությամբ, իրար սիրելով ու փաթաթված » … 2017- ի մեր ինտերվյուի մեջ ասաց Հայկոն:



Երեկվա համերգին շատ ՍԵՐ ԿԱՐ… ու անսահման կարոտ…
…Ես փորձել եմ լինել հավաք ու չքանդվել, կներես իմ եղբայր, եթե ինչ-որ բան էն չէր, մենք բոլորս շատ էինք ուզում, որ քեզ ՎԱՅԵԼ լիներ ամեն հնչյունն ու խոսքը:Ծնունդդ շնորհավոր, իմ Ընկեր՜՜՜, ՎԵՐև- ում հաստատ սերն ավելի շատ է. դու քո՜ աշխարհում ես։
մի օր կհանդիպենք էնտեղ…»։

Հավելենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

Մեկնաբանություն

Որոնում