Խեղդված եմ, երեկվանից սիրտս տրաքում է, ուզում եմ մի հատ ձենով լացեմ, որ հանգստանամ․․․ Կամո Սեյրանյանը հազիվ է զսպել արցունքները (տեսանյութ)

  • Aug 26, 2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Համերգին մասնակցել է նաև Կամո Սեյրանյանը, ով Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր։ Նա Օրագիր News-ին  հարցազրույց է տվել, որի ընթացքում, որի ընթացքում խոստովանել է, որ շատ հուզված է։

«Խեղդված եմ, երեկվանից սիրտս տրաքում է, ուզում եմ մի հատ ձենով լացեմ, որ հանգստանամ։ Շատ եմ կարոտել ընկերոջս»։

Կամո Սեյրանյանը հազիվ է զսպել արցունքները, նա նաև նշել է, որ Հայկոն իր գինը չգիտեր, չնայած ըստ Կամոյի՝ հիմա են իրենք հասկանում, որ իրենց կողքին իսկական լեգենդ էր։

Հիշեցնենք, որ երեկոյի ընթացքում կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

 

 

Մեկնաբանություն

Որոնում