Դեռ 2014-ին դու ինձ դա խոստացել էիր․․․ Էրիկը պատմել է Հայկոյի խոստման մասին․ երգիչը հուզիչ տեսանյութ է հրապարակել․ առանց արցունքների չեք կարող դիտել այն

  • Aug 26, 2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Էրիկ Կարապետյանը հրապարակել է համերգից հոլովակ, որին կից գրել է. «Դեռ 2014-ին դու ինձ խոստացել էիր այս երգը երգել մեր հարսանիքին բայց…. Երգը այդ օրը հնչեց… առանց քեզ…
Իսկ քո ծննդյան օրը `քեզ համար, ախպերս….Հայկոս»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)

Հավելենք, որ երեկոյի ընթացքում խոսքով էր հանդես եկել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

 

Մեկնաբանություն

Որոնում