Սուրեն Փահլևանյանը քավորն էր, Մագա Հարությունյանը՝ քավորկինը. ի՞նչն է նրանց միացնում (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 27, 2022

Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն իսնտագրամյան սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, մասնակցել է հարսանիքի, որում հանդես է եկել որպես քավորկին:

Նշենք, որ քավորի դերում հանդես է եկել վերջերս ամուսնալուծված հաղորդվար Սուրեն Փահլևանյանը: Հայտնի չէ, թե ինչով էր պայմանավորված Սուրենի եւ Մագայի ընտրությունը:

Հավելենք, որ նրանք մասնակցում էին օրիգինալ հարսանիքի, որտեղ զույգը տարիներ է, ինչ ամուսիններ են, պարզապես չէին պսակադրվել, ավելին՝ երեխա ունեն:

Հավելենք նաեւ, որ չնայած բաց եւ համարձակ ֆոտոշարքերին՝ Մագան փակ է պահում իր անձնական կյանքը: Մագան միայն ցուցադրում է՝ ինչ ծաղիկներ է ստանում, սակայն չի բացահայտում, թե դրանք ում կողմից են: Ամիսներ առաջ սկանդալային բլոգերը  հարցազրույցներից մեկում առաջին անգամ խոսել էր ընտրյալից բաժանվելու մասին՝ նշելով, որ իր համար շատ ցավոտ է թեման: Մագան չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է եթերում՝ նախկին սիրելիի մասին խոսելիս:

«Էդպես օր չկար, որ չհանդիպեինք: Ցավոք, անցյալով եմ խոսում: Պատճառի մասին չեմ խոսի, որովհետև ինքը կարող ա դեմ լինի: Իրականում իմ կյանքում այնքան էլ շատ չեն եղել հարաբերությունները, որքան որ երևում ա: Բոլորն էլ շփվում են, բայց նորմալ չի, որ շատ հաճախ կարաս սիրես:Ես 24 տարեկան եմ, 24 տարվա մեջ դժվար այդքան սիրած լինեմ, ու հիմա հուզվել եմ, որովհետև իսկապես կորցրել եմ կյանքի ընկեր, ոչ թե որ ես եմ վատը եղել կամ ինքը, մենք բոլորս էլ ունենք մեր վատ կողմերը, բայց մենք իրար ընդունել ենք նենց, ոնց կանք, բայց էդպես ա ստացվել:

Երկուսով հասկացել ենք, որ մեզ դա ա պետք, ուրիշ տարբերակ չենք ունեցել: Ինքը եղել ա էն մարդն իմ կյանքում, ում հետ ես վերաբերվել եմ նենց, ոնց ինքս ինձ: Երբեք չեմ մտածել իրա հետ խոսալուց առաջ, չեմ մտածել, որ կարծիք կարա փոխի: Հեշտ չի նորից տենց մարդ գտնելը: Ես ցավում եմ, որ ամեն ինչ սենց ստացվեց:

Մենք ընկերներ ենք, ես իրան շատ եմ սիրում ու ամեն ինչի պատրաստ եմ նրա համար:Նրան շատ շնորհակալ եմ, որ ինքը եղել ա ու սովորացրել է, թե ոնց պետք ա լինի իսկական կողակիցը»,-անկեղծացել էր Մագան:

Մեկնաբանություն

Որոնում