Տեսեք՝ ինչպես են Սիրուշոյի որդիները գրկել իրենց քրոջը… Սիրուշոն նաեւ ցույց է տվել, թե որքան հոգնած է 3-րդ անգամ մայրանալուց հետո (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 27, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սիրուշոն ԱՄՆ-ում դստերը լույս աշխարհ բերելուց հետո վերադարձել է հայրենիք: Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է դստեր դեմքը:

Երգչուհին ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցից մեկում ցույց է տվել, թե ինչպես են անքուն գիշերներն անդրադարձել իր վրա, իսկ մյուսում՝ ինչպես են որդիները գրկել իրենց քրոջը:

Հավելենք, որ վերջերս Սիրուշոն դստեր մասնակցությամբ առաջին տեսանյութն էր հրապարակել: Դրան կից գրել էր. «06․24․2022 Զաբել»։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»,-գրել էր երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում