Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյին հավերժական սեր համարելու, Մհեր Բաղդասարյանի՝ Վիլենային դեբիլ և անգրագետ անվանելու, Սոֆի Դևոյանի և սիրելիի բաժանման, Հրաչ Մուրադյանի՝ դստերն ամբողջությամբ ցույց տալու և շքեղ տարեդարձի մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Aug 27, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։

Այս շաբաթ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման  շրջանակներում անդրադարձել են «Զանգիր ասեմ» հաղորդմանը, որի հյուրն էր բլոգեր Վիլենան։

Մհերը բավական կտրուկ քննադատությամբ է հանդես եկել՝ նշելով, որ մեղադրում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որ հրավիրել են Վիլենային։ Ըստ նրա՝  հաղորդումը պարզապես անգրագիտության մասին էր։ Մհերի խոսքով՝ ինքը չի մեղադրում Գրիգին, ով վարում է այս հաղորդումը, սակայն չի կարող չմեղադրել հաղորդման պրոդյուսերներին, ովքեր դեբիլությունը հանրայնացնում են։

«Զարմանալի է, որ տիկտոկերշայի ապուշությունները տեղի են ունենում ամենադիտվող հեռուստաալիքի prime time-ում։  Մեղադրում եմ, որ ամենադիտվող շոուներից մեկը 30 րոպե անգրագիտության մասին էր, 30 րոպե այդ աղջիկը չէր կարողանում կարդալ հարց, հայերեն չէր կարողանում կարդալ։

Ի՞նչ է եղել ձեր կյանքում, որ թույլ եք տալիս նման անգրագետը գա եթեր, նպաստում եք այդ մարդու ճանաչմանը, միայն TikTok-ից գիտեին էդ դեբիլին, հիմա գիտեն նաև հեռուստատեսությամբ, էն դեբիլներն էլ, ովքեր չէին հետևում էդ դեբիլին, հիմա ձեր եթերից հետո կգնան դեբիլական ու կհետևեն էդ դեբիլին»,-նշել է զայրացած Մհերը:

Ավելի վաղ Starnews-ն անդրադարձել էր տիկտոկեր Վիլենայի մասնակցությամբ «Զանգիր ասեմ» հաղորդմանը։ Պարզվել էր՝ Վիլենան հայերենի տարրական կետադրություն չգիտի, դեռ մի բան էլ հպարտությամբ ասում է դրա մասին: Հիմա կմտածեք՝ ժամանակակից աղջիկ է, միգո՞ւցե լեզուներ գիտի, բայց ոչ: Նա նույնիսկ հետեւյալ պարզ նախադասությունը չկարողացավ թարգմանել. «Гарри Поттер и Дары Смерти. Часть 2»:

Այս նախադասության մեջ նրան հասկանալի էր միայն Հարրի Փոթերը: Վիլենան նաեւ չէր կարողանում պատասխանել տրամաբանական հարցերին, չէր կարողանում տարբերել վրացիներին, չէր էլ լսել  «Միմինո» հայտնի ֆիլմի մասին, ավելին՝ խոստովանել է, որ ինքը միայն «дурак» խաղալ գիտի:

Վիլենան դեռ մի բան էլ հպարտությամբ նշում էր, որ բոլորը հին են, ինքը՝ նոր ու ժամանակակից, սակայն տպավորություն է, որ Վիլենայի նոր ժամանակներում պարզապես չեն հաճախում դպրոց: Ի դեպ, տիկտոկերն անգամ չէր կարողանում  վարժ կարդալ:

Ամփոփման փոխարեն, նշենք, որ Գրիգը Վիլենային հաղորդման շրջանակներում ասաց հետեւյալը. «Ասում ես նոր ես, սակայն ոչ հին բաները գիտես, ոչ՝ նոր»:

Հիշեցնենք, որ մի շրջան Վիլենան իր հետեւորդներից գումար էր վերցնում, որպեսզի թույլ տա հետեւեն իրեն: Կարծում ենք, որ պետք է մի բան էլ Վիլենային գումար տալ, որպեսզի նա ջնջի իր էջերը, որպեսզի որեւէ երեխա չտեսնի սա ու մտածի՝ ցանկանում է Վիլենայի պես լինել:

Հիշեցնենք, որ Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Հավելենք, որ սեփական մայրիկին իր հեռախոսում Վիլենան գրանցել է «կյանքիս տորմուզ» ձեւով:

Այս շաբաթ Սոֆի Դևոյան կրտսերն ինստագրամյան story բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել և հարցերից մեկին՝ զբաղված  է արդյոք իր սիրտը, պատասխանել է. «Ոչ, շաաատ ազատ է»։  Պատասխանից կարելի է ենթադրել, որ Սոֆին բաժանվել է սիրելիից։

Սոֆին այլ մեկնաբանություն չի տվել իրենց բաժանման վերաբերյալ։

Ի դեպ, ավելի վաղ Սոֆին ներկայացրել էր, թե ինչպես էր անցել իր և սիրելիի հանգիստը՝ Դուբայում։ Պարուհին ինստագրամյան հարթակում հաճախ էր խոսում իր անձնական կյանքից։

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոֆիի՝ ԱՄՆ-ում բնակվող արդեն նախկին սիրելին նրանից մեծ է 17 տարի։ Ամիսներ առաջ  Սոֆին մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ՝ ընկերոջը տեսակցելու։

Պարուհին հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաններ կազմակերպում: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ համացանցային օգտատերերից մեկը հարց էր ուղղել նրանց տարիքային տարբերության մասին։Նրան հարցրել են,թե որն է զույգի մեջ լավագույն տարիքային տարբերությունը։

Սոֆին նշել էր, որ բոլորի համար նորմալ է իր ու սիրելիի տարիքային տարբերությունը։ «Մերը քիչ չէ, բայց ադեկվատ, սիրուն, պարզ հարաբերություններում դա չես էլ նկատում։ Հավես է, որ միշտ բռի մեջ փոքրի պես պահում է։ Կարևորը սիրեք»,-գրել էր Սոֆին։

Թեպետ Սոֆին սիրում էր սիրելիի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակել,  սակայն չէր սիրում խոսել, թե նա ով է և ինչով է զբաղվում: Պարուհին գաղտնի էր պահում նաև նրա անունը:

Ի դեպ, Սոֆիի շատ հրապարակումներ կարոտի մասին էին: Նա չէր թաքցնում, որ հեռավորությունը շատ ծանր էր տանում:

Օգոստոսի 23-ին Հրաչ Մուրադյանի դստեր 1-ամյակն էր։ Այս առիթով Հրաչը կնոջ և դստեր հետ վերադարձել է Երևան․ նրանք մեծ խնջույք են կազմակերպել։

Զույգը, միաժամանակ, մկրտել է դստերը, ինչպես նաև ատամհատիկի ավանդական արարողությունն է անցկացրել։

Հավելենք, որ դստեր ծննդյան առիթով Հրաչն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Հրաչը նաև հուզիչ գրառմամբ է հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք։

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…

Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…

Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»:

Այս շաբաթ պարուհի Սոնա Եսայանը երեխայի սեռը պարզելու արարողություն էր կազմակերպել: Պարզվեց, որ Սոնան հղի չէ։

Նա պարզապես այս ձեւով ցանկացել էր նշել իր «Senorita Danza» տեսահոլովակի 1 միլիոն դիտում գրանցելը:

Սոնան  հրապարակում էր արել՝ նշելով, որ Գրիգը նեղացել է իրենից այս «անակնկալի» համար։

Օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Հիշեցնենք, որ երեկոյի ընթացքում կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

Նշենք, որ Հայկոյի ծննդյան օրը Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ։

Մեկնաբանություն

Որոնում