Անսահման կարոտելով ու սիրելով, երբեք չէի մտածի, որ կգրեմ ու էլ պատասխանը չեմ ստանա․․․ Չեք կարող Հայկոյի մասին այս գրառումն առանց արցունքների կարդալ (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 27, 2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Համերգի կազմակերպիչներից մեկը Գագա Ամատունին է, ով Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր։ Հայկոն նաև նրա երեխաների կնքահայրն էր։ Գագա Ամատունու դուստրը՝ Մարիան, մինչ օրս չի համակերպվում սիրելի կնքահոր կորստի հետ։

Նա Հայկոյի ծննդյան առիթով հուզիչ հրապարակում է արել։ Մարիան, առհասարակ, Հայկոյի մասին հաճախ է հրապարակումներ անում։

Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել.

«Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

Հավելենք, որ երեկ կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

Նշենք, որ համերգի կազմակերպիչներից մեկը Գագա Ամատունին է, ով Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր։ Հայկոն նաև նրա երեխաների կնքահայրն էր։ Գագա Ամատունու դուստրը՝ Մարիան, մինչ օրս չի համակերպվում սիրելի կնքահոր կորստի հետ։

 

Մեկնաբանություն

Որոնում