Մերի Մակարյանը հղի է. համացանցում Մերիի՝ կլորիկացած փորիկով լուսանկարներն են հայտնվել (տեսանյութ)

  • Aug 29, 2022

Ամերիկաբնակ դերասանուհի Մերի Մակարյանը պատրաստվում է 2-րդ անգամ մայրանալ: Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է իր կլորիկացած փորիկը:

Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ու Վարդանն ամուսնացել են 2017 թվականին՝ ԱՄՆ-ում: Զույգը դուստր ունի՝ Էլինան, ում դեմքը երկար ժամանակ Մերին ցույց չէր տալիս:

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել էր, որ ամուսինը դեմ էր դստերը հանրայնացնելուն:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է:Պատճառն այն էր, որ Վարդանը չէր երևում Մերիի լուսանկարներում ու հրապարակումներում:

Սակայն տևական դադարից հետո Մերին կրկին սկսեց հրապարակումներ անել ամուսնու մասնակցությամբ՝ դրանով հերքելով ամուսնալուծության մասին ասեկոսեները:

 

Մեկնաբանություն

Որոնում