Էրիկի նախկին սիրելին՝ դերասանուհի Գայանե Ավետիսյանը, նշանադրվել է․ նրան ամուսնության անակնկալ առաջարկություն են արել (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 29, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Գայանե Ավետիսյանը նշանադրվել է։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ ամուսնության առաջարկությունն անակնկալ էր իր համար։

Ավելի ուշ Գայանեն նոր լուսանկարներ է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետեւյալը.

 

«Շնորհակալ ենք բոլորին ջերմ և անկեղծ շնորհավորանքների ու սրտանց մաղթանքների համար։ Thank you all !!!»:

Նշենք, որ Գայանեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը։ Տարիներ առաջ դերասանուհին սիրավեպ ուներ երգիչ Էրիկի հետ։ Թեպետ նրանք ամենուր միասին էին ներկայանում, սակայն իրենց հարաբերությունների վերաբերյալ չէին սիրում մեկնաբանություններ անել։

Բաժանումից հետո կրկին լուռ էին՝ նախընտրելով ոչինչ չմեկնաբանել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Էրիկի հարսանիքը։ Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։

Զույգի հարսանիքի կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

 

 

Մեկնաբանություն

Որոնում