Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Изгнанная» մաս 2 (Меланхолия)

  • Aug 29, 2022

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է «Изгнанная» տեսահոլովակի երկրորդ մասը, որը կոչվում է «Меланхолия»։

«Изгнанная» տեսահոլովակը Լիլիթի առաջին տեսահոլովակն է մայրանալուց հետո։ Այն արդեն ռեկորդային դիտումներ ունի։

Հավելենք, որ ավելի վաղ  երգչուհին  տևական ժամանակ է լուռ էր։ Որդու լույս աշխարհ գալուց հետո երգչուհին սոցցանցերում ակտիվ չէր, սակայն որոշ ժամանակ առաջ սկսեց հրապարակել իր հայտնի երգերի remix տարբերակները:

Երգչուհին որևէ միջոցառման կամ համերգային ծրագրի չէր մասնակցում:  Նրանք միայն վերջերս կարելի էր տեսնել կորպորատիվ միջոցառումներին, սակայն հազվադեպ։ Հանրությունը նրան ծննդաբերելուց հետո առաջին անգամ տեսավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստայն արարողությանը:

Հիշեցնենք, որ երգչուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել 2021 թվականին:Երգչուհին գրառում էր արել՝ պարզաբանելով, թե ինչու է որդուն Յան անվանակոչել։ Փոքրիկն արդեն ունի ինստագրամյան իր էջը։ Որդու ծնվելուց անմիջապես հետո Լիլիթը նրա լուսանկարներն էր հրապարակել։

«Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։ Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։

Մեկնաբանություն

Որոնում