Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով համացանցում շատ արխիվային կադրեր են հայտնվել։ «Մագավտո» հաղորդաշարից հայտնի դարձած հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը նույնպես արխիվային կադրերով էր կիսվել։
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութին կից նա գրել էր հետևյալը․ «Երանի էս օրը…Ծնունդդ շնորհավո՜ր,ԼԵԳԵՆԴ։ Դու միշտ կմնաս մեր սրտերում»։
Հավելենք, որ Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։
Կատարումներով էին ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չէր կարողացել զսպել իրեն եւ արտասվել էր երգելիս:
Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։
Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։