Հռիփսիմե ջան, սխալ հագուստի պատճառով այդքան խայտառակվելուց հետո վերջապես նորմալ հագուստով ես, որը չի ընդգծում ավելորդ քաշդ

  • Aug 30, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն օրերս լուսանկար է հրապարակել, որի առիթով ցանկանում ենք շնորհավորել նրան մեր ամբողջ խմբագրակազմի անունից։

Հռիփսիմե ջան, վերջապես ընտրել ես մի հագուստ, որը չի ընդգծում ավելորդ քաշդ։ Հուսանք, որ այդ քայլին ես գնացել մեր քննադատությունները լսելուց հետո, որոնք հնչեցրել էինք ոչ թե չարախոսելու, այլ քեզ ավելի լավը տեսնելու նպատակով, թե չէ մենք չար ու նախանձ չենք։

Պարզապես ինչպես կարող էինք անտարբեր անցնել Էրիկի հարսանիքին ընտրածդ կարճ զգեստի կողքով, որը, մեղմ ասած, քեզ լավագույն կողմից չէր ներկայացրել։

Ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել:

Հավելենք, որ մինչ այդ՝ երկրորդ անգամ մայրանալուց հետո, երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը: Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը: Երբեմն երգչուհին այնքան էր չափն անցնում, որ, մեղմ ասած, «խայտառակվում» էր:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Մարտինը վերջին տարիներին պարբերաբար ԱՄՆ են մեկնում: Կրտսեր որդուն Հռիփսիմեն հենց այնտեղ էր ծննդաբերել: Չնայած նրանք պաշտոպանես չեն հաստատում, սակայն ըստ լուրերի՝ ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու որոշում են կայացրել:

Այս պահին զույգը Հայաստանում է։

Մեկնաբանություն

Որոնում