Բացառիկ եւ հուզիչ կադր, որում երեւում են Հայկոյի մայրը եւ եղբայրը Հայկոյին նվիրված համերգին (տեսանյութ)

  • Aug 30, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։

Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Երգչի պաշտոնական էջում հայնտվել են լուսանկարներ. կադրերից մեկում՝ Հայկոյի մայրն եւ եղբայրն են:

Հավելենք, որ կատարումներով էին ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չէր կարողացել զսպել իրեն եւ արտասվել էր երգելիս:

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

Մեկնաբանություն

Որոնում