«Ես թունավորվել եմ դրանից», «Հայկական KFC-ն պադելկայա». ինչպես են համացանցային օգտատերերն արձագանքում հայկական KFC-ն գովերգող բլոգերի տեսանյութին

  • Aug 30, 2022

Հայկական KFC-ից բողոքողները գնալով շատանում են։ Վերջերս հայտնի հայ տիկտոկերները տեսանյութ էին հրապարակել, որում ներկայացրել էին, թե ինչ խնդրի հետ են բախվել KFC ընկերության հավի թևիկները փորձելիս։

Դատելով տեսանյութից՝  հավի թևիկները ոչ եփված էին եղել։ «Ժողովորդ, որքանո՞վ է նորմալ, որ արդեն երկրորդ տուփն ենք փոխում, որովհետև բոլորը չեփված են։ Այս մեկն էլի չեփված է։ Մի խոսքով,  նորմալ եփեք, խնդրում ենք»,-նշել էր տեսանյութում տիկտոկերը:

Նշենք, որ թեև տեսանյութը հայտնվել է համացանցում, սակայն KFC ընկերությունը որևէ ձևով դեռ չի մեկնաբանել, թե որն է եղել նման խնդրի պատճառը: Տիկտոկերները ևս նոր տեսանյութ չեն հրապարակել, ինչը ևս փաստում է, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասը, որը նրանք ստացել են ոչ եփված հավի թևիկներ ուտելով։

Օրերս էլ տիկտոկերներից մեկը, ով իրեն food blogger է համարում, տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր, թե  ինչպես է ուտում KFC-ից գնված սնունդը։

Starnews-ի աչքից չէր վրիպել, թե դրան ինչ մեկնաբանություններ են հաջորդել։ Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք այդ մեկնաբանությունները, որոնք արվել են տարբեր օգտատերերի կողմից։

«Ես դրանք չեմ սիրում, ու էլ բերան չեմ էլ դնի, որովհետև թունավորվել եմ KFC-ից»:

«Հայկական KFC-ին պոդելկայա, ճիշտն ամերիկականն ա»:

Նշենք, որ այս մեղադրանքների նկատմամբ KFC-ն կրկին անտարբեր է:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում