Մալենա ջան, 15 տարեկանում չի կարելի այսպես ցուցադրել կազմվածqը (տեսանյութ)

  • Aug 30, 2022

Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան ԱՄՆ-ում է։ Նա օրերս լուսանկարներ էր հրապարակել, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իր տարիքին։

Լուսանկարներից մեկում 15-ամյա Մալենան ակնհայտորեն ցուցադրում է կազմվածքը, մասնավորապես՝ Starnews-ն ավելի վաղ էլ գրել էր այն մասին, որ  անչափահաս երգչուհին թե հագուստի, թե լուսանկարներում ընտրած դիրքերի շնորհիվ փորձում է ավելի մեծ երևալ։

Մալենան ամեն կերպ ցանկանում է ընդգծել իր տարիքին ոչ համապատասխան սեքսուալությունը:Անվանեք մեզ չար եւ նախանձ, բայց տվյալ դիրքով եւ հայացքով 15 տարեկան անչափահասները չեն լուսանկարվում: Մալենա ջան, վայելիր տարիքդ, մեծանալ եւ սեքսուալ դեռ կհասցնես լինել:

Հիշեցնենք, որ Մալենան Աննա Մանուչարյանի դուստրն է: Դերասանուհին վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացել է: Նա «անհետացել» է հեռուստաէկրաններից՝ նախընտրելով միայն թատրոնում հանդես գալ:

Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել: Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում էր ամուսնացել:

20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին, ով ներկայումս նախընտրում է, երբ իրեն Մալենա անունով են դիմում: Աննան ամուսնալուծվել էր՝ նշելով, որ նախկին ամուսինը չի փորձել շփվել դստեր հետ:

Մեկնաբանություն

Որոնում