Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ ծաղիկներ է ստացել․ ո՞վ է նվիրողը (տեսանյութ)

  • Aug 30, 2022

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը։ Հայկոյից բաժանվելուց հետո նա որևէ ձևով չի ներկայացնում, թե ինչ է կատարվում իր անձնական կյանքում։

Starnews-ի աչքից, սակայն չէր վրիպել, որ օրեր առաջ իր ռեստորանի բացմանն Անահիտը ցույց էր տվել, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է նվեր ստացել այդ առիթով։ Նա նաև ներկայացրել էր, թե հայրն ինչ ծաղիկներ է ուղարկել իր համար, սակայն այս շքեղ վարդերի հեղինակին չէր բացահայտել։

Հավելենք, որ Անահիտի ռեստորանի բացումը համընկել էր «Սուրմալուի» ողբերգական պայթյունի հետ, սակայն դա չէր խանգարել երգչուհուն շքեղ բացում անցկացնել, որի ընթացքում հյուրերը լավ պարել և ուրախացել էին։

Հիշեցնենք նաև, որ Հայկոյի ծննդյանը օրը՝ օգոստոսի 25-ին, Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Նշենք, որ Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները:

Հավելենք, որ կատարումներով էին ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էմմին, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չէր կարողացել զսպել իրեն եւ արտասվել էր երգելիս:

Ելույթ էր ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

 

 

Մեկնաբանություն

Որոնում