Մայիսի 9-ին ողբերգական ձեւով մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակումներ են հայտնվել նրա գերեզմանից: Նաիրա Նիազյանը համացանցային օգտատերը լուսանկարներին կից գրել է հետեւյալը.
«Ասում են՝ երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Մեր Արմինեն իր մայրիկին հաճախակի է երազում մոտենում, խորհրդակցում նրա հետ, խնդրում ավարտել այս կամ այն անելիքը՝ ինչպես որ այն ժամանակ:
Լուսանկարներում Արմինեի կիսանդրին է: Տիկին Սիլվան Արթուրին պատմել ու փոխանցել է դստեր՝ երազում իրեն հայտնած ցանկության մասին, որը մեկնաբանել է մայրը, իսկ նկարիչ -քանդակագործն իրագործել է :
Քանդակից անգամ Մեծ լույս է ճառագում , լույս, որի կրողն էր Արմինեն: Ես շուրջ մեկ շաբաթ է, որ ուզում եմ գրել այս մասին:Դժվար է»:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։
Հիշեցնենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր: Նրանք ամուսնացել էին նախորդ տարի՝ հոկտեմբերին:Վահեն գրեթե բոլոր հարցազրույցներում խոստովանում էր, թե որքան է սիրում կնոջը:Նա սիրո խոստովանություն էր արել նաեւ «Women’s club»-ի բեմից: