Կյանք, շնորհակալ եմ, որ ծնվել ես իմ համար…. Սուպեր Սաքոն, ուղիղ եթերում ոգելիc խմելով, սեր է խոստովանում նոր սիրելիին․ տեսեք՝ ինչ տեսանյութ է հայտնվել համացանցում

  • Aug 31, 2022

Սուպեր Սաքոն հրապարակել է իր ինստագրամյան ուղիղ հեռարձակումից հատված․ որում ինքը սեր է խոստովանում իր նոր սիրելիին՝ Գոհարին։ Դիտելով տեսանյութը՝ պարզ է դառնում, որ ռեփերը ոգելից է օգտագործում։

Տեսանյութում նա նշել է հետևյալը․ «Սիրում եմ քեզ, շատ-շատ։ Կյանք, շնորհակալ եմ, որ դու կաս, ծնվել ես իմ համար։ Գիժդ եմ»։

Հավելենք, որ Սուպեր Սաքոն և Գոհարը, ով ինտագրամյան հարթակում հայտնի է Լոլա անունով, արդեն տևական ժամանակ է, ինչ միասին են։ Նրանք չեն թաքցնում իրենց զգացմունքները՝ պարբերաբար տեսանյութեր ներկայացնելով  և հրապարակավ սեր խոստովանելով։

Գոհարը նախկինում ամուսնացած է եղել, նա որդի ունի։ Հավելենք, որ օրերս ռեփեր Սուպեր Սաքոն Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նա անկեղծացել էր՝ նշելով, որ դեպրեսիվ շրջան է ունեցել։

Սուպեր Սաքոն չի թաքցրել, որ բաժանումը ծանր է տարել, մասնավորապես՝ շատ դժվար է համակարպվել այն մտքի հետ, որ երեխաներին չի կարող ցանկացած պահի տեսնել։ Չնայած դրան՝ ռեփերի կարծիքով ճիշտ որոշում են կայացրել, որը լավ կլինի նաև երեխաների համար։ Ըստ Սաքոյի՝ նախկին կինն իրեն այսօր էլ աջակցում է երեխաների հարցում.

«Նոր տուն էի գնել, գիշերն արթնացա ու ուզում էի էրեխեքիս գրկեի ու տանը չէին։ Հենց էդ պահից հասկացա, որ մի բան հարվածեց։ Կարծես ինսուլտ ու ինֆարկտ լիներ, շունչս կտրվում էր, պանիկայի մեջ ընկա, սկսեցի լացել»։

Ուշագրավն այն է, որ Սուպեր Սաքոն խոստովանել է, որ բաժանումից հետո տարբեր ձևերով է փորձել հաղթահարել դեպրեսիան, այդ թվում՝ խմիչքների, ակումբներ հաճախելու միջոցով։ Մհերի դիտարկմանը՝ արդյո՞ք այլ բաներ էլ է օգտագործել, Սաքոն ասել է, որ ամեն բան էլ եղել է։

«Ես էլ տենց բաների միջով անցա, որ խմես, գնաս ակումբներ, որ ցրվես, բայց ինչքա՞ն կարող ես։ Ամեն ինչ էլ եղել է, ես չեմ թաքցնում։  Ինչքան անես, էդքան խրվելու ես։ Սկսեցի բնությանը մոտ լինել։ Շեղվել էր կապս Աստծո հետ»,-անկեղծացել է ռեփերը: Ըստ նրա՝ ավելի ուշ հասկացել է, որ այս ձևով այլևս չի կարող շարունակել, նա վերջ է դրել ադ ապրելակերպին։

Մեկնաբանություն

Որոնում