Նրանց սիրո պատմությունը քննարկում էր ամբողջ համացանցը․ կադրեր՝ 44-օրյա պատերազմի մասնակից Արման Բեգյանի հարսանիքից. քավորկինը Տաթևիկ Ադումյանն էր․ տեսեք՝ ինչպես է նա խաբում և չի վճարում կոշիկի համար (տեսանյութ)

  • Aug 31, 2022

Երեկ՝ օգոստոսի 30-ին,  տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը:

Նշենք, որ քավորկնոջ պարտականությունները կատարել է դերասանուհի Տաթևիկ Ադումյանը։ Ի դեպ, ներկա էր Ռաֆայել Երանոսյանը։ Զույգը երեկոյան հարազատների ռեստորաններից մեկում նշել է իրենց ամուսնությունը։

Հիշեցնենք, որ նրանց սիրո պատմությունը շատ ջերմ և բուռն էր ընդունվել համացանցային օգտատերերի կողմից։  Ըստ հրապարակումների` Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը, ով նույնպես  44-օրյա պատերազմի մասնակից էր։

Հենց հիվանդանոցում էլ Մաշը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Արմանին, ով տվյալ ժամանակահատվածում հիվանդանոցում էր գտնվում, քանի որ կորցրել էր ոտքը։

 

 

Մեկնաբանություն

Որոնում