Արուսիկ Տիգրանյանը երեխայի սեռը պարզելու միջոցառման ժամանակ սեփական բիզնեսն է գովազդել (տեսանյութ)

  • Aug 31, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը տեսանյութ էր հրապարակել, որում նշել էր, որ կիրակի բացահայտելու է երեխայի սեռը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

A post shared by Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Ավելի ուշ Արուսիկը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հետաձգում է սեռի բացահայտումը՝ ասելով, որ պետք է կիսվի 2 լավ նորությամբ։

Այնուհետև լրագրողը մեկնել էր Իսպանիա, քանի որ այնտեղ է գտնվում ամուսինը, ով ըստ Արուսիկի՝ խնդիրներ ունի։ Արդեն Իսպանիայից Արուսիկն իր հետևորդներին հիշեցնում է, որ այսօր սեռը բացահայտելու օրն է։

Տեղադրում է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ այս ձևով Արուսիկն իր նոր բիզնեսի հերթական գովազդն է անում։ Արուսիկի խոսքով՝ սեռը կբացահայտի վաղն իր հետևորդների միջոցով, ովքեր կգնեն իր ընկերության տիրամիսուները և ներսում կապույտ կամ վարդագույն  թղթեր կգտնեն։

Արուսիկ ջան, դե բավական է էլի, նախքան հղիությունդ գտնում էիր գոնե մեկ հոգու, ով  քեզ կհարցներ, թե՞ երբ ես հղիանալու, ապա այդ հարցի վերաբերյալ 8-10 սթորի էր անում։ Այն դեպքում, որ եթե անտեսեիր հետևորդի հարցը, որևէ աղմուկ չէր բարձրանա, հիմա էլ գրեթե ամեն օր խոստանում ես, որ շուտով կբացահայտես երեխայիդ սեռը, վերջում էլ պարզվում է, որ ընդամենը սեփական բիզնեսդ ես գովազդում։

Արուսիկ ջան, մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ տեսակ փորձություններ ես մտածելու երեխայիդ ծնվելուց հետո նրա դեմքը բացահայտելու համար։ Ախր բաներ կան, որոնք օգտագործելը սեփական PR-ի համար ոչ միայն խրախուսելի չէ, այլև ամոթ է։

Մեզ համար շատ ավելի ընդունելի կլիներ, որ հրաժարվեիր հղիությունից խոսել, քան այսպես ամեն օր նոր օյիններ մտածեիր հետևորդներիդ համար։

 

Մեկնաբանություն

Որոնում